Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի շենքային համալիրը և հագեցվածությունը
Կազմակերպությունը հիմնականում տեղակայված է ք.Երևան, Իսակովի պող. 24 հասցեում գտնվող շենքային համալիրում։ Ընդ որում, 2004-2006թթ. ընթացքում ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն` վերջինիս անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են նախկինում ՀՀ «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող նշված հասցեում գտնվող եռահարկ երկու լաբորատոր մասնաշենքերը։ Թիվ 1 մասնաշենքը հիմնանորոգվել է և հագեցվել անհրաժեշտ գույք-սարքավորումներով ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին, այնպես էլ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ շրջանակներում ԱՄՆ-ի Կառավարության միջոցների հաշվին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից պատվիրված արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացման և որոշակի ժամանակակից սարք-սարքավորումների տրամադրման արդյունքում։ Թիվ 2 մասնաշենքը սկսած 2008թ. կեսից գտնվում էր հիմնանորոգման փուլում, որը գերակշիռ մասով իրականացվում էր ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին։ Հիմնանորոգումը ավարտվել է 2009թ. սեպտեմբերին: ԱՄՆ-ի կողմը օժանդակելու է նաև երկրորդ մասնաշենքում ՀՀ իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների համար հույժ կարևոր ԴՆԹ-նույնականացման և դատագենետիկական փորձաքննությունների կենտրոնի (բաժնի) ստեղծմանը։ Կազմակերպության տարածքում կա ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիա /հրաձգարան/ և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիա։ Հարկ է նշել, որ կազմակերպությունը ունի նաև վարձակալած տարածքներ ք.Երևան, Մալխասյանց 31 հասցեում, որտեղ տեղակայված է կազմակերպության հյուսվածքաբանա-քիմիական բաժանմունքը, ախտաբանական կենտրոնը, և ք.Երևան, Պ.Սևակի 5/1 հասցեում, որտեղ տեղակայված է կազմակերպության սննդային, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի մի մասը:
Հարկ է նաև նշել, որ կազմակերպության Թիվ 2 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո վերջնականապես ձևավորվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն` որպես երկրի ազգային փորձագիտական կառույց, կազմավորելով անհրաժեշտ գիտագործնական փորձագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասը և հաջողությամբ իրականացնելով ինչպես կառույցի առջև դրված գործառույթները, այնպես էլ հայ-ամերիկյան համագործակցության INL ծրագրով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Համաձայն հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը մինչ այժմ որոշակիորեն ապահովել և շարունակելու է ապահովել լաբորատորիաների հագեցվածությունը բարձրակարգ և ժամանակակից սարքավորումներով:
28 Դեկտեմբեր 2016